ԵՊՀ թեկնածուն տարակուսանքի մեջ է, գուցե հեռանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

րեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր ԵՊՀ ռեկտորի թեկնածու Աշոտ Սաղյանի ուշագրավ կլանային կապերի, «հայրենասիրական» գործունեության վերաբերյալ: Մենք տեղեկացրել էինք, որ Սաղյանը կարողության տեր է ու արհեստավարժ գործունեություն է ծավալել, որի կոռուպցիոն բնույթի վերաբերյալ բացահայտումներ է արել նույնիսկ Պետական վերահսկողական ծառայությունը: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ մարտի 23-ին ԵՊՀ-ում թեժ է լինելու, քանի որ սպասվում է ռեկտորի ընտրություն: Ըստ մեր տեղեկությունների` առաջադրված 5 թեկնածուները այդքան էլ իշխանությունների սրտով չեն, ինչի համար էլ, հնարավոր է, այդ օրը որեւէ թեկնածուի ներկայացված ծրագիր հավանության չարժանանա, ռեկտոր ոչ ոք չընտրվի, եւ տապալվի գործընթացը:

Նշել էինք, որ ԵՊՀ ռեկտորի համար առաջադրվել է նաեւ Աշոտ Սաղյանը՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից): Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու Աշոտ Սաղյանի հետ, պարզելու համար այն տեղեկությունների հավասիությունը որը շրջանառվում է այս օրերին:

-Պարոն Սաղյան ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից առաջադրվել եք, որպես ԵՊՀ ռեկտորի թեկնածու, ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք վստահ եք, որ ԵՊՀ խորհուրդը Ձեզ է ընտրելու, որպես ռեկտոր:

-Ինձ առաջադրել է ֆարմացիայի ինսիտուտի խորհուրդը, ես ոչ մի ակնկալիք չունեմ:

-Բայց ըստ Ձեզ ԵՊՀ ռեկտորի համար «ուժեղ» թեկնածու եք, Ձեր ծրագրերը արդյոք լավն են, որի համար Ձեզ պետք է խորհուրդը ընտրի ռեկտոր: 5 թեկնածու է առաջադրվել, ում եք Ձեզ մրցակից համարում այս պայքարում:

-Գիտեք ինչ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բոլորն էլ արժանի են, իսկ իմ հետ կապված, ես չեմ կարող ոչ մի բան ասել:

-Նպատակ կա ԵՊՀ-ն ամբողջությամբ ենթարկել կրթական «հեղափոխության», արդյոք կարծում եք որ Ձեր ներկայացրած ծրագիրը այդ փոփոխությունն իրականացնելու է ու ԵՊՀ-ն կրթական մասով ենթարկվելու է լուրջ փոփոխությունների:

-Ես ներկայացրել եմ նորմալ ծրագիր, որը կառուցվածքային, բովանդակային փոփոխություններ պետք է կատարեն, որոնք պետք է նպաստեն բոլոր գործառույթների փոփոխությանը: Եւ կրթական, եւ միջազգային, գիտական եւ կրթության ու գիտության եւ այլն բոլոր ոլորտների հետ կապված: Ներկայացրել եմ, առաջիկայում կտեսնեք, հետագայում կիմանաք:

-Կարծում եք ՝ Դո՞ւք եք ընտրվելու ԵՊՀ ռեկտոր:

-Չեմ կարող ասել, ես նոււյնիսկ այնքան ծանրաբեռնված եմ իմ գիտական հետազոտություններով, գիտական աշխատանքներով, ես ինչի որ հասել եմ հասել եմ իմ գիտական արդյունքներով, նույնիսկ տարակուսանքներով եմ թղթերս հանձնել: Եւ ես չգիտեմ միչեւ վերջ կարող է չմնամ, կարող թողնեմ դուրս գամ: Ծանրաբեռնված եմ շատ, ես ունեմ պլաններ, գիտական խորհուրդը երբ ինձ ներկայացրել էր, ես բավականին երկար մտածել եմ, ես մտածում էի մասնակցել, թե չմասնակցել, այնպես որ սա պաշտոնի ձգտում չի: Ես ունեմ բավականին լավ պաշտոն, ինձ համար սիրված գործ, թե ինչ կլինի մյուս շաբաթ պարզ կլինի:

նարավո՞ր է չմասնակցեք ու հետ վերցնեք Ձեր դիմումը:

-Չեմ կարող ասել, ես մի հատ միջազգային ծրագիր եմ շահել, մեծ ծրագիր է, երկու ծրագիր հիմա ունեմ ղեկավարում եմ եւ իմ ստացած տվյալների, եւս մեկ ծրագիր ենք շահում, որը պետք է սկսի գործել, եթե դա հաստատվի, պետք է հասկանամ, թե ինչ եմ անելու:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների, պետական վերահսկողական ծառայությունը Ձեր հարստության հետ կապված կոռուպցիոն բնույթի բացահայտումներ է իրականացրել: Խնդրում եմ նշեք, թե ինչ բացահայտումների մասին է խոսքը, ինչպես է դա տեղի ունեցել:

-Դրանք իրականությանը չեն համապատասխանում, որոշակի դիտարկումներ են իրենք գրել, համապատասխան բացատրություններ են գրել եւ դրանից հետո որեւէ այլ հարց չի եղել:

-Ինչ դիտարկումներրի մասին է խոսքը, Դուք համակարծիք չե՞ք ներկայացված դիտարկումների հետ:

-Եղել են որոշակի բնութագրերի անհամապատասխանություն, դրա մասին մենք բացատրություն ենք գրել, դրանից հետո մեզ ոչ մի բանով չեն դիմել:

-Պարոն Սաղյան պարբերաբար նշվում է նաեւ, որ Դուք ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ եք, Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի մտերիմը ու կարելի է ասել Արցախում են սատարում, որ հենց Դուք դառնաք ԵՊՀ ռեկտորը: Ինչ փոխհարաբերություններ ունեք Բարսեղ Բեգլարյանի հետ ու ընդհանրապես ղարաբաղյան կլանի հետ:

-Ես ոչ մեկի հետ բարեկամական կապեր չունեմ, Բարսեղ Բեգլարյանին ուղղակի ճանաչում եմ, տարբեր միջոցառումներ են եղել մասնակցել ենք միասին, ընկերական, առավել եւս բարեկամական կապ ես չունեմ իր հետ:

-Տեղեկություններ կան, որ ԿԳՄՍ նախարարը եւս Ձեր «թիկունքին» է ու նաեւ տեղեկություններ կան, որ ժամանակին Ձեզ աշխատաքից ազատել են ուսանողների հետ կոռուպցիոն գործարքի գնալու համար:

-Սուտ տեղեկություն է, կյանքում կաշառք չեմ վերցերլ, իմ կենսագրությանը ծանոթացեք ու իմացեք՝իմ կենսագրությանը ծանոթացեք ու իմացեք ես ով եմ ես ով եմ, նման տեղեկությոնը իրականության հետ կապ չունի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՐՅԱՆԸ




Լրահոս