ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ կորոնավիրուսի հետ կապված քննարկումից․ Փաշինյանը խիստ է խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուսի հետ կապված տեղի ունեցած նիստը այդքան էլ հարթ չի եղել: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը շատ խիստ տոնով է խոսել ու հայտարարել, որ Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարներն են մեղավոր այն իրավիճակի համար, որը կապված է կորոնավիրուսի տարածման հետ: Մեր տեղեկությունների համաձայն՝ նախ վարչապետը հորդորել է ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնել տիրող իրավիճակը, վտանգները: Թորոսյանը ներկայացրել իրենց կատարած քայլերը, խոսել այն մասին, թե ինչ են արել մինչև հինա վիրուսի կանխարգելման վերաբերյալ:

Նշենք, որ արտահերթ նիստին ներկա են գտնվել դեռևս հունվարի 30-ին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները` հանձնաժողովի ղեկավար Տիգրան Ավինյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, Քաղավիացիայի կոմիտեի նախագահը Տաթևիկ Ռեվազյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավարը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգողը, իրավապահ համակարգի ղեկավարները:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետը բոլորին հորդորել է զգոն լինել, ավելի հստակ քայլերի դիմել, մեկուսացումներ իրականացնել ու յուրաքանչյուրն իր ղեկավարած գերատեսչությունում «արտակարգ» դրությամբ հետևել մարդկանց հիգենային ու պայմաններին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով վարչապետը նշել է, որ ամեն րոպե իրեն զեկուցեն ստեղծված իրավիճակը:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս