
Վրաստանի ազգային բանկը (ՎԱԲ) 2 շաբաթով կարանտինի մեջ կպահի լարիի թղթադրամները, որպեսզի թույլ չտա դրանց միջոցով նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցումը: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
ՎԱԲ-ից պարզաբանել են, որ իրենց ստացած փողը 14 օրով շրջանառությունից կհանվի: «Դրանք դրամարկղային կենտրոնում 14 օր առանձին կպահվեն, հատուկ հատկացված տեղում: Այդ փողը բաց կթողնվի միայն նշված ժամկետը լրանալուց հետո»,- նշված է հայտարարության մեջ:
Վրաստանի Ազգային բանկը զուգահեռ սկսել է ախտահանել իր բոլոր դրամարկղային կենտրոնները: Այս միջոցառումները շարունակվելու են մինչեւ ապրիլի 1-ը: