
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․
Կարևոր պարզաբանում, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, Հայաստանի և Վրաստանի միջև ցամաքային և օդային հաղորդակցությունների սահմանափակումների վերաբերյալ‼
Սահմանափակումը չի վերաբերում
- Իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին,
- Օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց,
- Միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմերին և նրանց ընտանիքի անդամներին,
- Պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:
- Հայաստան և Վրաստանի միջև բեռնափոխադրումների բնականոն ընթացքը շարունակվելու է: