![](https://armlur.am/wp-content/uploads/2020/03/89878625_642799083185702_2399246075316666368_n.jpg)
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, ով այժմ գտնվում է Պարագվայի բանտերից մեկում, մասնակցել է ֆուտբոլային մրցաշարի: Անվանի ֆուտբոլիստն իր թիմի հետ դուրս է եկել եզրափակիչ եւ դարձել այդ խաղի հերոսը: Ռոնալդինյոյի թիմը հաղթել է 11:2 հաշվով: Բրազիլացին դարձել է 6 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին առաջատարը ձերբակալվել է կեղծ անձնագիր օգտագործելու համար:
Էդմոն Մարտիրոսյան