
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․
Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ։
Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե’ բնակչությունից և թե’ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով: