Ունենք անգործունակ Առողջապահության նախարար․ Նունե Ներսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը ArmLur.am-ի հետ զրուցել է կորոնավիրուսի, առողջապահության նախարարության սխալ աշխատելաոճի և այլնի մասին։

Հիշեցնենք, որ այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտվ է առկա թոքաբորբ:

-Տիկի՛ն Ներսիսյան, ինչպես եք գնահատում այս օրերին Առողջապահության նախարարության աշխատանքը։ Ո՞ւմ մեղավորությունն եք տեսնում կորոնավիրուսի տարածման հարցում։

-Ես սխալը կապում եմ Առողջապահության նախարարության ոչ կոմպիտենտ աշխատանքի հետ, ինչպես նաև կառավարության։ Կառավարությունը պատրաստ չէր նման զարգացման։ Առողջապահության նախաարը դեռևս մեկ ամիս առաջ, երբ աղմուկ էինք բարձրացնում այս մասին, ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր  չէ,  և հատուկ միջոցառումներ պետք չէ ձեռնարկել։ Այսօր, ինչ կատարում է նախարարությունը, ուշացած կանխարգելում է։ Հիմա էլի ոչինչ չեն կարողանում անել։ Օդանավակայանում ոչ ճիշտ կազմակերպելը․ եկող մարդկանց մեկուսացումը 14-21 օր ապահովվեին, ոչ թե ուղարկեին ինքնամեկուսացման։ Այս հարցում Եվրոպային օրինակ բերելը տեղին չէ, քանի որ նրանք ապրում են մեկ-երկու հոգով, իսկ մենք հայերս բազմանդման ընտանիքով ենք ապրում, մենք ավելի շփվող մարդիկ ենք։

-Այսօր ինչպե՞ս եք գնահատում հիվանդանոցների պատրաստվածությունը։ Արդյո՞ք մենք ունենք այն բոլոր անհրաժեշտ միջոցները վիրուսի կանխարգելման համար։

-Մեր երկում բուժաշխատողները միջին խավից պակաս են եղել։ Դա կրկին առողջապահության նախարարի բացթողումն է։ Օրինակ՝ Էջմիածնի դեպքը, կնոջը հետազոտել են առանց որևէ պաշտպանիչ հագուստ ունենալով։ Ունենք անգործունակ Առողջապահության նախարար, կա՛մ նա չի տիրապետում իրավիճակին, կա՛մ չի ուզում տիրապետել։ Վաղը մոտ 100 հոգի դրսից եկող ունենք, ի՞նչ են անելու։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս