ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացել է Մխիթար Արթուրի Աղաբեկյանը: Նա Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին է։ Մխիթար Աղաբեկյանը քաղցկեղ ուներ։
Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:
Նշենք, որ նա հանդիսանում էր «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրենը, որի բացման արարողությունը Երևանում եղել էր 2019 թվականի նոյեմբերին։
ArmLur.am-ը ցավակցում է Աղաբեկյանների ընտանիքին ու հարազատներին՝ անժամանակ կորստի կապակցությամբ։