
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․
ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը:
❗️❗️ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները:
❗️❗️ՀՀ Ազգային Ժողովի հարգելի այցելուներ խնդրում եմ մուտք գործեք Ազգային Ժողովի շենք միայն ձեր հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ:
✅Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին: