
Արգենտինացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ եւ «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան մեկուսացվել է: Այս մասին տեղեկացրել է Արգենտինայի հավաքականի բժշկական անձնակազմի ղեկավար Ֆլավիո Տունեսը,ով Radio Provincia-ի հետ հարցազրույցում նշել է, որ մարզիչը գտնվում է ռիսկային խմբում եւ դա է մեկուսացման պատճառը:
Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցվել են եվրոպական բոլոր առաջատար սպորտային մրցաշարերը:
Էդմոն Մարտիրոսյան