Էջմիածնում այս պահին հարսանյաց արարողություն է տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ Էջմիածնում այս օրերին շարունակվում են հարսանեկան արարողություններ անցկացվել։

Ինչպես հայտնի է, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել խուսափել զանգվածային միջոցառումներից:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին Էջմիածնում հարսանյաց արարողություն է տեղի ունենում:

Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ սոցցանցի իր էջում հայտնում է, որ  Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները, որտեղ ամիսներ առաջ ծրագրված են եղել նշանդրեքի և հարսանեկան արարողություններ, հրաժարվում են վարակի պատճառով անսալ կազմակերպիչների խնդրանքին և հետաձգել նախապես ծրագրված հարսանեկան կամ նշանդրեքի արարողությունները՝ վկայաբերելով հարսանյաց սրահի և կազմակերպիչների միջև կնքված/ստորագրված պայմանագիրը։




Լրահոս