Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը ինքնաբացարկ է հայտնել նախկին դատավոր Սամվել Ուզունյանին առչվող գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգը դեռեւս չի գտել «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին: Նա ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Գրել էինք, որ Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան