
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հուշահամալիրը պղծվել է մարտի 13-ի, լույս 14-ի գիշերը: Հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան: