Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կարևոր հայտարարություն է տարածել.
ԿԱՐԵՎՈՐ
Հարգելի՛ տնտեսվարողներ
(սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն)
?Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ:
?Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք սեփական ուժերով չեն կարողանում ձեռք բերել ախտահանող նյութեր:
ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՈՎ?
0️⃣9️⃣5️⃣2️⃣3️⃣7️⃣2️⃣2️⃣2️⃣
?Մենք ավելի քան երբևէ պետք է լինենք զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ: