
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:
✅Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների, բնավ չկարևորելով բնակության վայրը: