Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով: Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էջմիածնի պոլիկլինիկայում արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում թոքերի նկարման ռենտգեն սարքը:
Քաղաքացիները չեն կարողանում համապատասխան ստուգում անցնել եւ պատճառաբանվում է, թե ոչ աշխատանքային օրեր են: Բացի այդ, աշխատանքը դժվարացնում է այն հանգամանքը, որ կորոնավիրուսի կասկածով մեկուսացվածների թվում կան նաև բժիշկներ: Այսինքն, անձնակազմն ավելի է փոքրացել, սարքեր էլ` չկան: