Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում գործող իր բոլոր հյուրանոցները կվերածի հիվանդանոցների, որտեղ կբուժվեն COVID-19 կորոնավիրուսով վարակված մարդիկ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն: Ըստ աղբյուրի պորտուգալացին նաեւ կվճարի բոլոր բժիշկներին եւ մյուս աշխատակիցներին:
Այսպիսով, Պորտուգալիայում CR7 PESTANA հյուրանոցների ցանցը կվերածվի հիվանդանոցների, որտեղ անվճար բուժվելու հնարավորություն կստանան հազարավորները, ովքեր վարակված են մեր ժամանակների ժանտախտով:
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն դեռեւս հարազատ Մադեյրայում է ու շարունակում է կարանտինը, որը սկսել էր իր թիմակից Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո:
Հիշեցնենք նաեւ, որ պորտուգալացին օրեր առաջ հայտարարություն էր տարածել` կապված COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ. «Կարեւորն այն է, որ հետեւենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին եւ կառավարվող մարմիններին, թե ինչպես վարվել ստեղծված իրավիճակում։ Մարդկային կյանքի պահպանումը ամեն ինչից է վեր»,- գրել էր Ռոնալդուն իր պաշտոնական էջում:
Էդմոն Մարտիրոսյան