
Երևանում կիսգիշերն անց ախտահանվել են մետրոյի բոլոր վագոնները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Կեսգիշերն անց ախտահանվեցին նաև մետրոյի բոլոր վագոնները։ Այս աշխատանքներն կիրականացվեն ամեն օր՝ առնվազն մինչև մարտի 23-ը։
Հիշեցնենք, որ մինչ այդ արդեն ախտահանվել էին ավտոբուսներն ու տրոլեյբուսները»,- ասվում է գրառուման մեջ: