Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:
«Արմենպրես»-ի տեղեկություններով` Կաոիլիի առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա, գիտակցության մակարդակը կայուն է, սակայն վիճակը դեռ մնում է ծանր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարականվարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերիվարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնիփրկարարական ջոկատը: Նա այժմ «Աստղիկ» ԲԿ է: