Երևանյան եկեղեցիներում բազմամարդ պատարագներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանյան եկեղեցիներում այսօր պատարագ է մատուցվում։ Եվ սա, նկատենք, չնայած այն հանագամանքին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխատանքները հեռահար կատարելու եւ բազմամարդ հավաքներից խուսափելու համար։  Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակի օրն է եւ եկեղեցիներում մատուցվում է պատարագ։

Նույնիսկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր երեկ կոչ  արել զերծ մնալ կրոնական ծեսերից։ «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը»,- նշել էր նա

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 20 է։ Նրանցից մեկը դպրոցահասակ երեխա է։




Լրահոս