
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինին քննադատած չինացի նախկին մագնատ Ռեն Չժիցյանի ընկերները տեղեկացրել են նրա կորելու մասին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Ռեն Չժիցյանը իր հոդվածում քննադատել էր երկրի ղեկավար Սի Ցզինպինին, անցյալ ամիս կորոնավիրուսի պայքարի դեմ ուղղված նրա ելույթի համար:
«Մեր ընկերներից շատերը փնտրում են նրան: Ռեն Չժիցյանը հանրային մարդ է, և նրա անհետանալու լուրը լայնորեն տարածվել է: Պատասխանատու մարմինները պետք է հնարավորինս շուտ հիմնավոր և իրավական պարզաբանումներ տան»,-գործակալության հետ զրույցում ասել է մագնատի մոտ ընկերուհին:
Նախկինում կոմունիստական կուսակցության անդամ և շինարարական մագնատ եղած Ռեն Չժիցյանի ընկերները տեղեկացրել են, որ նրանց չի հաջողվում կապ հաստատել Ռենի հետ մարտի 12-ից: