«Վալենսիայի» ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական «Վալենսիայի» ֆուտբոլիստ Էզեկիել Գարայը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը իր պաշտոնական էջի միջոցով. « 2020 թվականը ինձ համար շատ վատ է մեկնարկել, դա ակնհայտ է: Կորոնավիրուսի թեստս դրական արդյունք է ցույց տվել: Հիմա ինձ շատ լավ եմ զգում. հարկավոր է միայն հետեւել առողջապահական մարմինների ցուցումներին: Այժմ մեկուսացած եմ»,- գրել է արգենտինացի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Գարայը իսպանական Լա լիգայի առաջին ֆուտբոլիստն է, ում մոտ պաշտոնապես ախտորոշվել COVID-19 կորոնավիրուսը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս