
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարթ Տոկաևը հրամանագիր է ստորագրել հանրապետությունում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն սահմանելու վերաբերյալ, գրում է առաջնորդի մամուլի ծառայությունը:
Ռեժիմը կգործի մինչև ապրիլի 15-ը:
Այդ ընթացքում փակ կլինեն մանկապարտեզները, առևտրի կենտրոնները, թատրոնները և ցուցահանդեսները:
Արգելվում է նաև ցանկացած զանգվածային միջոցառումների, ներառյալ ընտանեկան տոնակատարությունների անցկացումը: Երկրի սահմանը ցանկացած տրանսպորտային միջոցով կարող են հատել միայն դիվանագետները: