
Վրաստանի իշխանությունները արգելափակել են Հայաստանից մուտք գործող հայկական բեռնատարների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Սահմանափակման և արգելափակելու գործողությունները սկսել են իրականացվել մարտի 14-ի երեկոյան:
Արդյունքում տասնյակ հայկական բեռնատար մեքենաներ այս պահին կուտակվել են Սադախլոյում: Հայ վարորդները Վրաստանում Հայաստանի դեսպանատանը և Հայաստանի իշխանություններին խնդրում են միջամտել և պարզել վրացական իշխանությունների նմանօրինակ գործողությունների պատճառը: