
Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին տեղեկացնում է իսպանական AS-ը:
«Ծեր Սինյորայի» եւ «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկրի պայմանագիրը ավարտվում է 2022 թվականի ամռանը: Ըստ պարբերականի` «Յուվենտուսը» պորտուգալացուն կառաջարկի եւս 2 տարվա պայմանագիր:
Ռոնալդուն այս մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում դարձել է 21 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունը դադարեցված է COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով:
Էդմոն Մարտիրոսյան