ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հաստատվել է եւս 3 դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:
Բոլորս երախտապարտ ենք այս օրերին ամեն րոպե աշխատող ու իրենց առողջությունը վտանգող բուժաշխատողներին, նրանց ոչ միայն ծափահարում ենք, հայտնում ենք մեր շնորհակալությունը, այլ նաեւ կառավարությանն առաջարկել ենք քննարկել հավելյալ վճարումների հարցը, որը վստահ եմ շուտով կլինի»։