ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ․ նա կրկին թեստ է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում  կարևոր հայտարարություններ հայտնեց։ Նա նշեց, թե Էջմիածին-Երևան ավտոճանապարհին ոստիկանական ուժեր եւ բուժկետներ են կենտրոնացվելու։ Նա նշեց, թե ճանապարհը փակ է լինելու։

Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ երկու հիվանդ կա, որոնք գտնվում են ռիսկային գոտում եւ նրանք տարիքով ավելի մեծ են։  Փաշինյանը նաև հայտնեց, թե ինքը շփվել է Իտալիայից ժամանած Մեղրիի այն բնակչի հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել եւ նա կրկին թեստ է հանձնելու։Նա խոսեց նաեւ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից՝ ասելով, թե առաջիկայում քննարկում կունենան այդ հարցով։

Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով, կառավարությունում քննարկվել է արտակարգ դրություն հայտարարելու տարբերակը։ Սակայն մեր տեղեկություններով, քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության ու առողջապահության  նախարարներ Ռուստամ Բադասյանն ու Արսեն Թորոսյանը դեմ են արտահայտվել։ Սակայն  Սահմանադրությունում արտակարգ դրություն հայտարարելու հիմնավորումները հստակ են։ Եվ այն կարող է հայտարարվել միայն, երբ սահմանդրական կարգի տապալմանն է վտանգ սպառնում։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս