Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է․ «
ԹԱՐՄԱՑՈՒՄ 22:00, 15.03.2020թ.
Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք: Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»