Իմ երեկվա ուղիղ եթերից հետո կորոնավիրուսի հետ կապված նոր տեղեկություններ չունենք: Միակ նորությունը թերևս այն է, որ կորոնավիրուսի դեպք արձանագրվել է նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում հասկանալու համար, թե ովքեր են կոնտակտավորները, որպեսզի նրանց մեկուսացնենք: Մեկուսացման աշխատանքներ են իրականացվել, դրանք շարունակվում են»,-ասաց նա:
Փաշինյանը հորդորեց բոլորին հետևել այն խորհուրդներին, որոնք տրվում են Առողջապահության նախարարության կողմից:
Մանրամասները տեսանյութում