
Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 16-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով։