
Հայկական շախմատի առաջատարը Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը շարունակում է կայուն գիտակից մնալ:
«Արմենպրես»-ի տեղեկություններով` Կաոիլիի առողջական վիճակը նույն է, նրա գիտակցության մակարդակը կայուն է, սակայն կան ստորին վերջույթների կոտրվածները:
Հիշեցնենք, որ Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերիվարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: