Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր ժամը 15.00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։
Վարչապետն ասաց, որ վարակված 30 քաղաքացիներից 19 Էջմիածնից են, 3-ը Գոլդեն Փելեսում մեկուսացվածներից, 3-ը Երևանի արտադրական ձեռնարկության աշխատակիցներ, 4-ը առանձին վերցրած դեպքեր, մեկ քաղաքացի էլ արդեն բուժված է :
P.S. Էջմիածնում 129 մարդու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանց խնդրել են վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ: Ըստ վարչապետի, ջերմություն ունենալը դեռ ոչինչ չի նշանակում, երեկ ինքն էլ է ջերմել, բայց թեստի արդյունքը բացասական է եղել: