Ամենայն հավանականությամբ մրցաշրջանը չենք շարունակի. Խավիեր Տեբաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանը, որը այս պահին դադարեցված է կորոնավիրուսի տարածման պատճառով, դժվար թե շարունակվի։ Այս մասին հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը․

«Վերջին օրերին կապի մեջ եմ եղել իսպանական թիմերի հետ։ Կապի մեջ եմ եղել նաեւ այլ երկների առաջնություների ներկայացուցիչների հետ։ Այժմ ամեն ինչ գնում է նրան, որ մրցաշրջանը չենք ավարտվի»,- Տեբասի խոսքերն է փոխանցում AS պարբերականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լա Լիգայի նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ ամեն ինչ պետք է արվի ՝ մրցաշրջանը շարունակելու համար, քանի որ հակառակ դեպքում կլինեն ֆինանսական մեծ տույժեր․«Իհարկե առողջությունը առաջնային է, բայց մրցաշրջանը պետք է շարունակվի, հակառակ դեպքում կկանգնենք լուրջ խնդիրների առջեւ»,-ասել էր Լա Լիգայի նախագահը։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է, որը 27 խաղերից հետո ունի 58 միավոր եւ երկրորդ տեղում գտնվող «Ռեալից» առաջ է 2 միավորով։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս