
Գերմանական Der Spiegel-ը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը մտել է վճռական փուլ։
Ըստ աղբյուրի մեր օրերի ժանտախտի դեմ պատվաստանյութը ստեղծում է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» նախագահ Դիտմար Հոպի ընկերությունը։ CureVac ընկերությունը, որը կարող է կանգնեցնել COVID-19 կորոնավիրուսի տարածումը, ցանկանում է ձեռքբերել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Հավելենք, որ Դիտմար Հոպը, ըստ հեղինակավոր Forbes-ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց հարյուրյակում է եւ զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը վերջին պաշտոնական տվյալներով գնահավում է 13․6 միլիարդ դոլլար։
Էդմոն Մարտիրոսյան