Ինչ հանձնարարականներ է տվել Ջերմուկ համայնքի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը առավոտյան խորհրդակցություն է անցկացրել և մի շարք հանձնարարականներ տվել. ⚠️??

1. Ջերմուկի կոմունալ սպասարկման բաժնին՝ ամեն օր աղտահանել ըմպելասրահի տարածքը, կանգառները և մյուս մարդաշատ վայրերը:

2. Տեղեկացնել մասնավոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին՝ աղտահանել փոխադրամիջոցները ամեն օր:

3. Ժամանակավորապես դադարեցնել Ջերմուկի ճոպանուղու աշխատանքները և աղտահանել նստարաններն ու մյուս անհրաժեշտ տարածքները.

4. Բնակիչներին հայտարարել՝ չստեղծել կուտակումներ փողոցներում և հետաձգել հանրային միջոցառումները:

5. Համայնքապետարանի աշխատակազմին ապահովել բժշկական դիմակներով, աղտահանիչ նյութերով և մյուս անհրաժեշտ պարագաներով:

6. Կատարել Վայոց ձորի մարզպետի հանձնարարականը՝

Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված լարված համաճարակային իրավիճակը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության փոխանցման մեխանիզմը, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բնորոշ ախտանշաններով (տենդ, հազ, դժվարացած շնչառություն) անձանցից՝ հիմնականում օդակաթիլային է, ինչպես նաև ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնսասիրությունների արդյունքների՝ հարուցիչները կարող են որոշ ժամանակահատվածում իրենց կենսունակությունը պահպանել արտաքին մակերեսների վրա, հետևաբար առաջարկում եմ.

1. Ապահովել կոշտ մակերեսների պարբերաբար խոնավ մաքրումը՝ հաջորդիվ ախտահանումը:

2. Աշխատավայրում, տեսանելի վայրերում, ապահովել ձեռքերի ախտահանիչ նյութեր և հնարավորության դեպքում նաև սարքեր:

3. Հնարավորության սահմաններում բացառել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով աշխատակիցների / անձանց մուտքը:

4.Հնարավորության սահմաններում աջակցել այն աշխատակիցներին / անձանց, ովքեր վերադարձել են կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) անապահով երկրներից (Չինաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Իտալիա, Ճապոնիա, Սինգապուր)՝ 14 օրյա «տնային մեկուսացումը» և համաճարակային կայուն իրավիճակ ապահովելու նպատակով:




Լրահոս