Պայմանավորված Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով այս օրերին փակ են մի շարք հաստատություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոններ, սննդի կետեր, անգամ հագուստի բրենդային խանութներ: Ուսումնասկան հաստատությունները փակելու որոշում հայտարարվել էր վաղուց, սակայն առևտրի կենտրոններն ու այլ հաստատությունները նման որոշում կայացրին մարտի 14-ին եւ 15-ին:
ArmLur.am-ն այսօր շրջել է Երեւանի կենտրոնում, ֆիքսել՝ ինչ իրավիճակ է: Նկատենք, որ իսկապես շատ վայրեր փակ են, իսկ բաց լինելու դեպքում է, գրեթե այցելուներ չկան: Նկատենք նաեւ, որ աշխատակիցները համապատասխան հագուստով են:
Մանրամասները՝ տեսանյութում