Երբ դեռ փետրվարի 20-ին Իրանիում հաստատվեց կորոնավիրուսի հաստատման դեպքեր, հնչում էին հայտարարություններ, թե պետք է հստակ քայլեր անել: Սակայն պետական գերատեսչությունների ղեկավարների կողմից հայտարարություններն իրարամերժ էին եւ միմյանց հաջորդող:
Նախ միայն փետրվարի 25-ին դադարեցվեց Իրան-հայաստան օդային հաղորդակցությունը եւ Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը: Երկու օր անց Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա:
Սակայն մարտի 1-ին արդեն Հայաստանում հաստատվեց առաջին դեպքը՝ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ: Հենց այդ օրն էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե դպրոցներ փակելու անհրաժեշտություն չկա, սակայն երեկոյան մեկ շաբաթով դասերը դադարեցվեցին: Եվ չնայած Հայաստան_իրան Սահմանը փակ էր, սակայն բաց էր Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը:
Եվ ահա, մարտի 12-ից սկսած Հայաստանում սկսեցին իրար հետևից կորոնավիրուսի դեպքեր հաստատվել, ովքեր փոխկապակցված էին Էջմիածնից վիրուսակիր կնոջ հետ, որը մարտի 8-ին որդու նշանադրության արարողությանն էր մասնակցել եւ ըստ էության վարակել մյուսներին: Այդ նույնօրը կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, թե դասերը հետաձգելու կարիք չկա, սակայն օրվա վերջում հակառակ որոշում կայացվեց: Եվ ահա, այս իրարամերժ հայտարարություններից հետո այսօր արտակարգ դրություն հայտարարվեց:
Մանրամասները՝ տեսանյութում