Էջմիածնում բացի մթերքի խանութներից ու դեղատներից, մյուս վայրերը փակ են, օրինակ հագուստի, կոշիկի խանութները, գեղեցկության սրահները: Փակ է նաև հանրային տոնավաճառը, որտեղ հիմնականում հագուստ է վաճառվում։ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել.
«Էջմիածնում բացի մթերքի խանութներից ու դեղատներից, ամեն ինչ (հագուստի, կոշիկի խանութ, վարսավիրանոց և այլն )փակ է։ Փակ է նաև հանրային տոնավաճառը, որտեղ հիմնականում հագուստ է վաճառվում։ Սուպերմարկետներում պարենի խնդիր չկա, մարդկանց հերթեր էլ չկան, ոչ էլ խուճապ կա։ Փողոցներում, խաղահրապարակներում մարդ գրեթե չկա, եղածներն էլ՝ հիմնականում դիմակներով։ Առողջություն բոլորիս։
Մնացեք տանը ու կրեք սոցիալական պատասխանատվություն ձեր և ուրիշների առողջության համար»։
Մանրամասները՝ տեսանյութում