
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում իրականացվող սոցիալ- տնտեսական ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ շինարարության ընթացքին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել է շրջաններում եւ մայրաքաղաքում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: