Պատվաստանյութը պետք է պաշտպանի եւ օգնի ողջ աշխարհին ՝ ի նշան համերաշխության․ Դիտմար Հոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» նախագահ Դիտմար Հոպին պատկանող CureVac ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծելու ճանապարհին է։ Ընկերության սեփականատերը անդրադրաձել է մամուլում պտտվող լուրերին եւ հաստատել դրանք։

«Եթե մենք հաջողության հասնենք մոտ ապագայում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար արդյունավետ պատվաստանյութի մշակման գործում, այն պետք է ներառի, պաշտպանի եւ օգնի ոչ միայն տարածաշրջանում ապրող մարդկանց, այլ ողջ աշխարհին ` ի նշան համերաշխության»,- Դիտմար Հոպի խոսքերն է մեջբերում գերմանական «Հոֆենհայմի» պաշտոնական էջը։

Հիշեցնենք, որ CureVac ընկերությունը ցանկանում է գնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս