
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան եւ մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաեւ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասնում է 170․000-ի, մահացությունների թիվը՝ 7000-ի։
Էդմոն Մարտիրոսյան