Բանակցությունները սկսվել են․ «Ռոման» կփորձի գնել Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ «Ռոման» Լոնդոնի «Արսենալի» հետ սկսել է բանակցությունները ՝ կապված Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռքբերելու համար։ Այժմ Հենրիխը հռոմեական ակումբում խաղում է վարձակալական հիմունքներով, որի ժամկետը կավարտվի առաջիկա ամռանը։ Ըստ աղբյուրի «Գայլերը» ցանկանում են գնել Հենրիխի ամբողջական տրանսֆերը։ Նշվում է, որ իտալական ակումբը մեր ֆուտբոլիստին կառաջարկի առավելագույնը երկու տարվա պայմանագիր, եթե Մխիթարյանը ցանկանա պայմանագիրը համաձայնեցնել 3 տարով, ապա հռոմեական ակումբի կողմից այդ առաջարկը կմերժվի։ «Արսենալը» չի ցանկանում Մխիթարյանին պահել թիմում, սակայն, նաեւ, չի պատրաստվում ֆուտբոլիստին բաց թողնել ոչ ցանկալի գնով։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները հետաքրքրված են «Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգի ծառայություններով, ինչն էլ նշանակում է, որ անգլիացին կարող է մասը դառնալ Մխիթարյանի հետ վարվող բանակցությունների մեջ։ Հավելենք, որ Սմոլինգը իտալական ակումբում նույնպես խաղում է վարձակալական հիմունքներով։ Նրա տրանսֆռրային իրավունքները պատկանում են «Մանչեստեր Յունայթեդին»։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս