ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Գրության բովանդակությունը թեեւ փոքր-ինչ տարօրինակ է, բայց յուրահատուկ է։ Կարելի է կարծել, որ ավտոտնակի տերն այսկերպ կանխում է իր ավտոտնակի դիմաց մեքենաների կայանումը։

 

 

 

 

ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
ՀԱՐՑ. Հայաստան եմ ներմուծել տրանսպորտային միջոցներ հետագայում արտահանելու համար: Ուզում եմ իմանալ՝ եթե սահմանված ժամկետում չարտահանեմ Հայաստանից, ապա որեւէ պատասխանատվության կենթարկվեմ, թե ոչ:
Մհեր Դանիելյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նույն խախտումը, եթե զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ օտարված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ մաքսային պահեստները հանդիսանում են որպես առեւտրային կազմակերպություններ, հետեւաբար մաքսային պահեստներում ապրանքների պահպանման համար սահմանված սակագները եւ դրանց չափերի որոշումը դուրս է մաքսային մարմինների իրավասության շրջանակներից:

 

 

 

ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Պահպանվո՞ւմ է բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքը գրավի առարկա հանդիսացող բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելու դեպքում:
Ռիմա Սահակյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272-րդ հոդված):
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:




Լրահոս