
Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ «Ատլետիկո Ալտայի» պատանեկան թիմի մարզիչ Ֆրանսիսկո Գարսիան մահացել է COVID-19 կորոնավիրուսի պատճառով:Ըստ աղբյուրի` 21-ամյա մարզիչը պատկանում էր ռիսկային խմբին, քանի որ ժամանակին քաղցկեղ է ունեցել: Պարբերականը տեղեկացնում է նաեւ, որ Գարսիան վերջերս է իմացել կորոնավիրուսով վարակվելու մասին եւ եղել է բուժման մեջ, սակայն նրա օրգանիզմը չի կարողացել հաղթահարել վարակը: Նա մահացել է կիրակի օրը Մալագայի հիվանդանոցներից մեկում:
Հավելենք, որ Անդալուսիայում արդեն գրանցվել է մահվան 7 դեպք:
Էդմոն Մարտիրոսյան