
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը տևական ժամանակ է՝ հետախուզման մեջ էր, մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել էր: Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրվել է մեղադրանք և այն լրացվել է 2018թ. դեկտեմբերին։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Մինչ հայ իրավապահներն ակնկալում էին, որ տեղի կունենա արտահանձնման գործընթաց, Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացնում է, որ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է և վերջինս ՌԴ-ի իրավապահների կողմից ազատ է արձակվել: