
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը սոցկայքի իր էջում տեղեկացրել է, որ սահմանապահ ծառայությունը թույլատրել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից:
«Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»,- գրել է փաստանամը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակինյանը տեղեկացրել էր, որ արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից և որ Ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին: