
Արդեն տեղեկացրել ենք, որ գերմանական «Հոֆենհայմի» նախգահ Դիտմար Հոպին պատկանող CureVac ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծում:
Ընկերության սեփականատերը հայտնել է՝երբ պատրաստ կլինի պատվաստանյութը․
«Այն առաջինը պետք է փորձել կենդանիների վրա։ Կարծում եմ պատրաստ կլինի աշնանը, երբ կրկին կռնկվի վարակը»,- Հոպի խոսքերն է մեջբերում Sport1-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղը Հոպը հայտարարել էր, որ պատվաստանյութը չի օգտագործվելու միայն տարածաշրջանի մարդկանց բուժելու համար, այլ ` ողջ աշխարհի:
Էդմոն Մարտիրոսյան