Վերջին օրերին Հայաստանում կատարվողին ամենաուշադիրը հետեւում են ՍԴ դատավորները․ «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջին օրերին Հայաստանում կատարվողին ամենաուշադիրը հետեւում են ՍԴ դատավորները։ Նրանք համոզված են, թե որքա՜ն խելացի վարվեցին, որ չգնացին վաղաժամ թոշակի։

Բացի առաջարկի անազնիվ լինելուց, գործարքն առաջարկողները կարծում էին, թե դատավորները հանցագործ են` նախկին անարդարությունների մասնակից, թալանչի ռեժիմի սպասարկու, շտամպել են կեղծված ընտրություններ։ Մերժված, հանցավոր իշխանությունների մաս են կազմել. թող փողը վերցնեն` «ռադ ըլնեն»։

Ու թե դատավորներից որեւէ մեկը համաձայներ, կստացվեր, որ համաձայն է այդ ամենի հետ: Հասարակության մեջ էլ չկար որեւէ մեկը, որ համաձայն լիներ։ Պնդում էին` դատավորները պետք է գնան, բայց փողը, էն էլ` էդքան, ինչու՞ պիտի ստանան: Ասում են` չարիքի փոքրագույնն է, որ հիմա էլ հանրաքվեն տապալվեց. նոր դատավորներ էին լինելու` Գագիկ Ջահանգիրյանը, Վահե Գրիգորյանը, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, «տարած-հետ բերած» Վլադիմիր Վարդանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս