Իսպանական «Վալենսիան» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ տեղեկացնում է ՝ թիմի շատ ներկայացուցիչներ վարակվել են COVID – 19 կորոնավիրուսով։ Ակումբի այն ներկայացուցիչները, որոնց մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այժմ մեկուսացված են։
«Վալենսիայում» համոզված են, որ մեր օրերի ժանտախտով վարակվելու պատճառը փետրվարի 19-ին կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտա» – «Վալենսիա» հանդիպումն էր․«Չնայած այն միջոցներին, որոնք ակումբը ձեռնարկել է Միլանում կայացած «Ատալանտայի» դեմ խաղից, միեւնույն է ՝ վերջին արյդունքները ցույց են տալիս, որ այդ հանդիպումը հանգեցրել է նրան, որ թիմի անձնակազմի 35%-մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Չղջիկների» պաշտոնական կայքը հայտնել էր, որ թիմի ֆուտբոլիստներից 5-ը վարակված են կորոնավիրուսով։ Ըստ իսպանական Marca-ի ՝ «Վալենսիայում» բոլորը ցնցված էին, առաջին 5 թեստերի դրական լինելուց, քանի որ այդ ֆուտբոլիստների մոտ, ոչ մի ախտանշաններ չեն եղել։
«Վալենսիան» փետրվարի 19-ին «Ատալանտայի» դեմ խաղից հետո անցկացրել է եւս 4 հանդիպում մրցելով ՝ «Ռեալ Սոսիեդադի»,«Բետիսի»,«Ալավեսի» եւ կրկին «Ատալանտայի» հետ։
Էդմոն Մարտիրոսյան