ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրաքվեն հետաձգելու որոշումը ծանր է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի ժամը 18։30-ից մինչեւ ապրիլի 14-ը ժամը 9:00-ն հայտարարել արտակարգ դրություն, իսկ հայրենի խորհրդարանը այն հաստատեց: Սա ենթադրում է, որ իշխանությունների կողմից սկսած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւս հետաձգվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունների համար ծանր է եղել այդ որոշման կայացումը, քանի որ գրեթե ամեն ինչ արվել էր, նաև ֆինանսական ռեսուրս էր ծախսվել հանրաքվեն իրականացնելու համար, սակայն կորոնավիրուսի՝ ՀՀ-ում տարածումը խափանեց բոլոր պլանները:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում հանրաքվեն կամ ընտրությունները օրենքի ուժով չեն կարող կայանալ: Իսկ «Հանրաքվեի մասին» օրենքով էլ սահմանված է, որ երբ ավարտվում է ռազմական կամ արտակարգ դրությունը, ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում նորից հրամանագիր է ստորագրում, նորից նշանակում է հանրաքվե 50 կամ մաքսիմում 60 օրվա ընթացքում: Այսինքն՝ սա նշանակում է, որ կորոնավիրուսի համաճարակի առիթով հայտարարված արտակարգ դրությունից հետո սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցը կրկին արդիական է լինելու, ու հայրենի իշխանությունները սկսած պրոցեսը ավարտին կհասցնեն:

Չի բացառվում՝ այս ընթացքը իշխանություններն օգտագործեն, որպեսզի ամբողջական սահմանադրական փոփոխություններ պատրաստեն ու դնեն հանրաքվեի, այլ ոչ թե միայն մեկ` Սահմանադրական դատարանին առնչվող կետը:

Նյութը՝ Սոնա Գրիգորյանի




Լրահոս